пятница, 18 апреля 2014 г.

ՍԴ. Փաստաբանական դպրոց կարող են դիմել նաև մագիստրոսները. Aysor.am



Սահմանադրական դատարանն այսօր բավարարել է քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումը, որով նա վիճարկում էր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:

Ըստ դիմումատուի՝ Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձը, ինչը խտրականության դրսևորում է առավել բարձր որակաորում ունեցող մասնագետի նկատմամբ: Ըստ Գ.Սլոյանի՝ օրենքի այս պահանջը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ պատճառաբանություն:

ՍԴ որոշմամբ՝ ավելի բարձր գիտական աստիճանի` մագիստրոսականի համարժեք որակավորում ունեցող անձի` Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքի արգելքը հակաօրինական է:

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Աղբյուրը` aysor.am

Комментариев нет:

Отправить комментарий