пятница, 18 апреля 2014 г.

ՍԴ-ն անվավեր ճանաչեց Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքն արգելափակող պահանջը. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանն այսօր բավարարեց քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումը և Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց նրա կողմից վիճարկվող օրենսդրական դրույթը: 
Դիմողը վիճարկել էր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, ըստ որի, մասնավորապես,  Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձը:
Ըստ Գ.Սլոյանի,  օրենքը Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ ձեռք բերելու համար նախատեսելով Հայաստանում սահմանված որակավորման երեք աստիճաններից երկուսից մեկի՝ բակալավր կամ դիպլոմավորված մասնագետ, առկայության պահանջը, խտրական վերաբերմունք է սահմանում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձանց նկատմամբ, ինչը չունի որևէ օբյեկտիվ  և ողջամիտ արդարացում և չի հետապնդում իրավաչափ նպատակ:
Սահմանադրական դատարանը որոշեց, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթն այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի` մագիստրական համարժեք որակավորում ունեցող անձի` Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածների և  43-րդ  2 մասի պահանջներին հակասող և անվավեր:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Աղբյուրը` Pastinfo.am

Комментариев нет:

Отправить комментарий