среда, 27 апреля 2016 г.

Անվճար իրավաբանական օգնություն սահման մեկնած կամավորականներին



Հայտնի հաղորդավարներ Լուսինե Բադալյանը և Եգոր Գլումովը ահազանգել են, որ սահման մեկնած կամավորականներին աշխատանքից ազատել են: Այս փաստի կապակցությամբ հայտարարում եմ, որ պատրաստ եմ ԱՆՎՃԱՐ կերպով պաշտպանել նրանց խախտված իրավունքները (խորհրդատվություն, դատական ներկայացուցչություն): Հարգելի քաղաքացիներ, այս հարցով անկաշկանդ կարող եք դիմել!


Նշենք, որ Newsbook.am լրատվական կայքի հետ զրույցում այս պահին դիրքերում գտնվող Եգոր Գլումովը հայտնել է, որ իր դասակի 7-8 անդամներ արդեն իսկ հստակ գիտեն, որ հեռացված են աշխատանքից: «Երբ մարտական հերթափոխ լինի, և մենք իջնենք դիրքերից, նրանք կվերադառնան Երևան` իրենց գործատուների հետ կատարվածի մանրամասները պարզելու: Այս պահին տղաներն ընկերությունների անուններ չեն ուզում տալ, բոլորս էլ հայ ենք, ուղղակի շատ տհաճ երևույթ է, որ նրանց հետ այսպես են վարվում: Այդ գործատուները պետք է ամաչեին ու նման բան չանեին»,- ցավ հայտնեց Եգոր Գլումովը` հավելելով, որ կամավորներից մի քանիսն էլ տեղեկացել են` մինչ իրենք հայրենիքի սահմանն են հսկում, իրենց նկատմամբ տարբեր կարգի տույժեր են կիրառվել:

четверг, 7 апреля 2016 г.

ՍԴ որոշումը՝ փաստաբանական մենաշնորհի մասին

Երեկ Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննել է քաղաքացիների դիմումը՝  Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի  և «Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի  Սահմանադրությանը համապատասխանելու վերաբերյալ: Սահմանադրական դատարանին ուղղված դիմումի հեղինակներն են Արտակ Զեյնալյանը, Տիգրան Սաֆարյանը և Գևորգ Սլոյանը: Դիմումատուները վիճարկում էին փաստաբաններին տրված մոնոպոլիան, երբ քաղաքացիական գործերով դատական ներկայացուցչություն կարող են անել միայն փաստաբանները՝ սահմանափակ բացառություններով: Քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 40-րդ հոդվածի առաջին կետը, մասնավորապես, սահմանվում է «Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/122796.html