пятница, 25 апреля 2014 г.

ՍԴ-ն հրապարակել է Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա կայացրած որոշումը. Iravaban.net

Սահմանադրական դատարանը հրապարակել է քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը: Որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ: 

Աղբյուրը` Իրավաբան.net

воскресенье, 20 апреля 2014 г.

ՍԴ. Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքն արգելափակող օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը.Human Rights Education for Legal Professionals



Սահմանադրական դատարանն ապրիլի 18-ին բավարարեց քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումը և Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց նրա կողմից վիճարկվող օրենսդրական դրույթը:


Դիմողը վիճարկել էր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, ըստ որի, մասնավորապես, Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձը:


ՍԴ-ն որոշեց, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթն այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի` մագիստրական համարժեք որակավորում ունեցող անձի` Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածների և 43-րդ 2 մասի պահանջներին հակասող և անվավեր:

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:



Ստորև կարող եք ծանոթանալ ՍԴ որոշմանն ամբողջությամբ.




Աղբյուրը` helpcoe.org

суббота, 19 апреля 2014 г.

Իրավաբան-փիլիսոփան հաղթել է ՍԴ-ում և մտադիր է պետությանը վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել. Panorama.am




Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետն ավարտած, մագիստրատուրայում ուսանած ու իրավագիտություն ուսումնասիրած 32-ամյա իրավաբան-փիլիսոփա Գևորգ Սլոյանը 2 տարի առաջ Փաստաբանական դպրոց չի կարողացել ընդունվել. մերժել են` պատճառաբանելով, որ նա չի համապատասխանում օրենքով պահանջվող նորմերին: 

Բանն այն է, որ «Փաստաբանության մասին» օրենքով, Փաստաբանական դպրոց ընդունվելու համար պահանջվում է իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, իսկ մագիստրական բարձր կրթական աստիճան ունեցող անձը չէր կարող ընդունվել դպրոց:

Սահմանադրական դատարանը, սակայն, Գևորգ Սլոյանի դիմումի հիման վրա, ապրիլի 18-ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչեց այդ պահանջը: Ըստ ՍԴ որոշման, ««Փաստաբանության մասին» օրենքի 45.6 հոդվածի առաջին մասը այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր կրթական աստիճանի` մագիստրոսի ն համարժեք որակավորում ունեցող անձի Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել Սահմանադրության 1-ին, 3-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հակասող և անվավեր»:

Գևորգ Սլոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ուրախ է շուրջ երկու տարի դատական քաշքշուկներից հետո ՍԴ-ում տարած հաղթանակի համար:

«Խնդիրը, որի առաջ ես կանգնել էի, ըստ էության լուծված է»,- նշեց իրավաբան-փիլիսոփան: 

2012-ի հունվարին, երբ «Փաստաբանության մասին» օրենքը մտավ ուժի մեջ, ստեղծվեց Փաստաբանական դպրոցը, Գևորգը դիմել է ընդունվելու համար, սակայն մերժվել: Դրանից հետո նա դատական երեք ատյաններում փորձել է ապացուցել, որ նորմը, որի հիման վրա ինքը չի կարողացել ուսանել Փաստաբանական դպրոցում, հակասահմանադրական է: Սակայն դատարանները չեն համարել խախտում, կիրառել են օրենքի հակասահմանադրական նորմը: Մինչդեռ նրանք ունեին իրավասություն դիմել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել նորմը:

«Դատարանը եթե տեսնում է, որ նորմը հակասահմանադրական է, իրավունք ունի գործի վարույթը կասեցնել, դիմի Սահմանադրական դատարան: Եթե դատարանը տեսնում է, որ նորմը հակասահմանադրական է և դիմումից այդպես երևում է, բայց կիրառում է հակասահմանադրական նորմ, դա արդեն իսկ խնդիր է: Ես չեմ կարծում, որ չլինելով դատավոր տեսա, որ նորմը հակասահմանադրական է, բոլոր երեք ատյանների դատավորները դա չեն տեսել, քանի որ մենք պետք է այն կանխավարկածից ելնենք, որ դատարաններում աշխատում են լավագույն իրավաբանները», -նկատեց մեր զրուցակիցը:

Նա մտադիր չէ հանձնվել և պատրաստվում է երկու տարին կորցնելու համար վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել: 

«Ես կորցրել եմ 2 տարի, մինչդեռ այդ ժամանակ կարող էի փաստաբանական գործունեություն ծավալել, եկամուտներ ստանալ: Այդ պատճառով էլ որոշակի քայլեր եմ պլանավորում, պետությունը քո նկատմամբ հերիք չի ընդունում է հակասահմանադրական օրենք, բարձր աշխատավարձ է տալիս դատավորներին, որ տեսնեն օրենքը հակասահմանադրական է ու չկիրառեն քաղաքացիների նկատմամբ, դատավորները կիրառում են, քաղաքացին տուժում է, երկու տարի էլ կորցնում է: Ի՞նչ պետք է անի քաղաքացին, պետք է վնասը գնահատի ու ասի եկեք հատուցեք Ձեր հակասահմանադրական օրենքի հետևանքները», -նշեց Գևորգ Սլոյանը:

Նշենք, որ կառավարությունն իր վերջին նիստում հավանություն էր տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է Հայաստանում սահմանել ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը:




Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Աղբյուրը` Panorama.am

пятница, 18 апреля 2014 г.

ՍԴ. Փաստաբանական դպրոց կարող են դիմել նաև մագիստրոսները. Aysor.am



Սահմանադրական դատարանն այսօր բավարարել է քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումը, որով նա վիճարկում էր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը:

Ըստ դիմումատուի՝ Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձը, ինչը խտրականության դրսևորում է առավել բարձր որակաորում ունեցող մասնագետի նկատմամբ: Ըստ Գ.Սլոյանի՝ օրենքի այս պահանջը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ պատճառաբանություն:

ՍԴ որոշմամբ՝ ավելի բարձր գիտական աստիճանի` մագիստրոսականի համարժեք որակավորում ունեցող անձի` Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքի արգելքը հակաօրինական է:

ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Աղբյուրը` aysor.am

ՍԴ-ն անվավեր ճանաչեց Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքն արգելափակող պահանջը. «Փաստինֆո»

Սահմանադրական դատարանն այսօր բավարարեց քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումը և Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչեց նրա կողմից վիճարկվող օրենսդրական դրույթը: 
Դիմողը վիճարկել էր «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, ըստ որի, մասնավորապես,  Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան ունեցող անձը:
Ըստ Գ.Սլոյանի,  օրենքը Փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ ձեռք բերելու համար նախատեսելով Հայաստանում սահմանված որակավորման երեք աստիճաններից երկուսից մեկի՝ բակալավր կամ դիպլոմավորված մասնագետ, առկայության պահանջը, խտրական վերաբերմունք է սահմանում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձանց նկատմամբ, ինչը չունի որևէ օբյեկտիվ  և ողջամիտ արդարացում և չի հետապնդում իրավաչափ նպատակ:
Սահմանադրական դատարանը որոշեց, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթն այն մասով ու մեկնաբանությամբ, որով արգելափակվում է ավելի բարձր աստիճանի` մագիստրական համարժեք որակավորում ունեցող անձի` Փաստաբանական դպրոցի ունկնդիր դառնալու իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ հոդվածների և  43-րդ  2 մասի պահանջներին հակասող և անվավեր:
ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Աղբյուրը` Pastinfo.am

Իրավագիտության մագիստրոսը մերժվել է փաստաբանական դպրոցի կողմից, դիմել է ՍԴ (Տեսանյութ). Aravot.am


Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով, 9 անդամների մասնակցությամբ` այսօր լսեց իրավաբան Գեւորգ Սլոյանի դիմումը՝ «ՀՀ փաստաբանության մասին» օրենքի 45 հոդվածի 6-րդ կետի 1-ին մասի սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: 

Զեկուցողն էր ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանը: 

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի փետրվարի 14-ի գրությամբ էլ ԱԺ աշխատակազմի փորձաքննության վարչության խորհրդատու՝ Սոնա Թեւանյանը լիազորվել էր, որպես պատասխանող հանդես գալու սահմանադրական դատարանում: 

Aravot.am-ին Գեւորգ Սլոյանն ասաց, որ վիճարկվող հոդվածը չի համապատասխանում սահմանադրության մի քանի հոդվածներին՝ խտրականության արգելքի հոդվածին, կրթության իրավունքի համապատասխան նորմի եւ աշխատանքի ազատության իրավունքի ընտրության ազատության հոդվածներին: 

Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն անձը, ով ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ բարձրագույն իրավաբանական կրթության բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում: 

«Հայաստանում սահմանված է, որ բարձրագույն իրավաբանական որակավորման աստիճան է համարվում նշված որակավորումները՝ բակալավրն ու դիպլոմավորված մասնագետները: Հիմա ես՝ իրավագիտության մագիստրոսս մերժվել եմ այն պատճառաբանությամբ, որ ես չունեմ իրավագիտության բակալավրի որակավորում: Ես ասում եմ, չէ որ մագիստրոսի որակավորումը նույնպես բարձրագույն իրավաբանական կրթության որակավորում է: Եթե մեր կրթական օրենսդրությունն ասում է, որ այս երեք որակավորման աստիճանները բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճաններ են, ինչպես կարելի է, երեք աստիճան ունեցողներից երկուսին թույլատրել դառնալ փաստաբան, երրորդներին ասել չէ»,-ասում է Գ.Սլոյանը:

Ըստ մագիստրոսի, այստեղ ակնհայտ է խտրականությունը: Նկատենք, որ բոլոր երեքն էլ իրավաբաններ են: «Անձանց մի մասի համար սահմանափակում ստեղծելով, առաջանում է խտրականություն»: Ազգային ժողովը խտրականության հետ կապված տվել է իր գրավոր պատասխանը:

Դիմումատուն «տարօրինակ», «կատարյալ անհեթեթություն» է համարում ԱԺ ձեւակերպում-պատասխանը:«Այն իրավաբանները, որոնք բակալավր են դարձել այլ մասնագիտությամբ փիլիսոփայություն, տրամաբանություն, պատմություն, եւ այլն, իրենք բազային այդ 4 տարվա դասընթացը , պետք է ստանան բազային գիտելիքներ, եւ դրա հենքի վրա ընդունվեն մագիստրատուրա», ինչը, ըստ իրավաբանի, ենթադրում է, որ եթե անձը չի սովորել իրավաբանության բաժնում, նա չունի բազային գիտելիքներ: 

Գեւորգ Սլոյանն ասում է, որ ինքը փաստաբան չի, կարողացել է այնպիսի դիմում գրել, որն ընդունել է Սահմանադրական դատարանը: «Մարդիկ հենց այնպես չեն ընդունվում մագիստրատուրա: Նրանք դիմում են, ասում են, արի քննություն հանձնի: Այդ քննությունը ենթադրում է բակալավրի կուրսի որոշակի գիտելիքների ստուգում:Միգուցե, փիլիսոփա է, բայց ինքնակրթությամբ բավականին լուրջ լավ է տիրապետում այդ գիտելիքներին»,-ասում է Գ.Սլոյանը: 

Նախկինում «բարձագույն իրավաբանական կրթություն» ձեւակերպման մեջ մտնում էին նաեւ մագիստրոսները:Կրթության մասին օրենքն էլ ընդունում էր որակավորման այդ երեք աստիճանները: 

«Ինչ է ակնկալում դիմումատուն խորհրդակցական սենյակ մտած սահմանադրական դատարանի դատավորներից» հարցին էլ պատասխանում է. «Թնդանոթներով ծիտիկների վրա չի կարելի կրակել: Ես համոզված եմ եղել, որ իմ մագիստրոսական որակավորումը հնարավորություն կտա դառնալ փաստաբան: Ժամանակ, ֆինանսներ եմ ծախսել, հասել է ընդունվելու ժամանակը, փոխվել է օրենքը: Լեգիտիմ ակնկալիքների խնդիր է:

Կարծում եմ , Սահմանադրական դատարանը միանշանակ իմ հարցի լուծման համար դրական դիրքորոշում հայտնի.որ Գեւորգ Սլոյանը չէր կարող կանխատեսել, որ ապագայում կընդունվի մի օրենք, որը կկիրառվի նրա նկատմամբ, ինչի հետեւանքով ինքը կզրկվի իր լեգիտիմ ակնկալիքներից»: 


Աղբյուրը` aravot.am