понедельник, 27 августа 2012 г.

Չորս դատավորներ ենթարկվել են պատասխանատվության


2012 թվականի օգոստոսի 24-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, Արդարադատության խորհուրդը որոշեց.

1. Երևան քաղաքի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանին հայտարարել նախազգուշացում:

2. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ամրահի Պետրոսյանին և Արմեն Թումանյանին հայտարարել նախազգուշացում, իսկ Կարեն Չիլինգարյանին հայտարարել նկատողություն` զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: