суббота, 17 марта 2012 г.

ՀՀ արդարադատության խորհրդի նիստ

2012 թվականի մարտի 16-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ արդարադատության խորհուրդը որոշեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մանուշակ Պետրոսյանին և Գրիշա Մելիք-Սարգսյանին հայտարարել նախազգուշացում, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին հայտարարել նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: