среда, 27 апреля 2016 г.

Անվճար իրավաբանական օգնություն սահման մեկնած կամավորականներին



Հայտնի հաղորդավարներ Լուսինե Բադալյանը և Եգոր Գլումովը ահազանգել են, որ սահման մեկնած կամավորականներին աշխատանքից ազատել են: Այս փաստի կապակցությամբ հայտարարում եմ, որ պատրաստ եմ ԱՆՎՃԱՐ կերպով պաշտպանել նրանց խախտված իրավունքները (խորհրդատվություն, դատական ներկայացուցչություն): Հարգելի քաղաքացիներ, այս հարցով անկաշկանդ կարող եք դիմել!


Նշենք, որ Newsbook.am լրատվական կայքի հետ զրույցում այս պահին դիրքերում գտնվող Եգոր Գլումովը հայտնել է, որ իր դասակի 7-8 անդամներ արդեն իսկ հստակ գիտեն, որ հեռացված են աշխատանքից: «Երբ մարտական հերթափոխ լինի, և մենք իջնենք դիրքերից, նրանք կվերադառնան Երևան` իրենց գործատուների հետ կատարվածի մանրամասները պարզելու: Այս պահին տղաներն ընկերությունների անուններ չեն ուզում տալ, բոլորս էլ հայ ենք, ուղղակի շատ տհաճ երևույթ է, որ նրանց հետ այսպես են վարվում: Այդ գործատուները պետք է ամաչեին ու նման բան չանեին»,- ցավ հայտնեց Եգոր Գլումովը` հավելելով, որ կամավորներից մի քանիսն էլ տեղեկացել են` մինչ իրենք հայրենիքի սահմանն են հսկում, իրենց նկատմամբ տարբեր կարգի տույժեր են կիրառվել:

Комментариев нет:

Отправить комментарий