суббота, 11 июня 2011 г.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

2011 թվականի ապրիլի 22-ին ՀՀ արդարադատության խորհուրդը քննարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Սույն գործի փաստերը հանգում էին նրան, որ 10.11.2010թ.-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի ՔՎ Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Վ. Գևորգյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դատարանի նույն օրվա որոշմամբ քննիչի միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «միջնորդություն հարուցած անձի կողմից ներկայացված հիմնավորումները անհիմն են և չեն բխում քրեական գործի փաստական տվյալներից: Այսինքն՝ քննիչի կողմից Վ. Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու բավարար հիմքեր չեն ներկայացվել դատարան:»:
Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան: 30.11.2010թ.-ին վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանը վերաքննիչ բողոքը բավարարել է և իր որոշման մեջ ի թիվս այլի նշել է, որ առկա է հիմնավոր կասկած, որ Վ.Գևորգյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները, քանի որ քննիչ Հ. Սարգսյանը հայտնել է, որ տուժողն իրեն բանավոր ասել է, որ մեղադրյալը զանգահարել և անհանգստացրել է իրեն, մասնավորապես, մեղադրյալը զանգահարել և ասել է, որ իրեն հանի այս պատմությունից և այլն: Այս ամենի վրա հիմնվելով վերաքննիչ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը:
Արդյունքում Արդարադատության խորհուրդը դատավորին պարզաբանել է, որ անձի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորված է ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և այլ միջազգային և ներպետական իրավական ակտերով, ուստի անձին ազատությունից զրկելը պետք է լինի պատճառաբանված:

Արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին հայտարարել նկատողություն՝ զուգորդված վեց ամիս ժամկետով աշխատավարձի քսանհինգ տոկոսից զրկելով:

Այս գործին կարող եք ծանոթանալ ՀՀ պաշտոնական տեղակագրի 25.05.2011 թվականի թիվ 29 (832) համարում:

1 комментарий:

  1. Մհեր Սողոմոնյանը ըստ էության ճիշտ չի կիրառել ՄԻԵԴ երաշխիքը. կարգապահական պատասխանատվությունը ճիշտ ա:
    ՄԻԵԴը բազմիցս նշել է ու պաշտպանել էն գաղափարը, որ մեղսագրվող արարքը կատարված լինելու հիմնավոր կասկածը չի կարող լինել անձի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմք: Մասնավորապես, հիմնավոր կասկածի դեպքում, անգամ խոստովանության, շարունակում է գործել անմեղության կանխավարկածը, իսկ քանի դեռ պետական մարմինը չի հիմնավորել էմպիրիկ փաստերի հիման վրա, որ մեղադրյալը փասխուստի է դիմելու, խուսափելու է ներկայանալուց, ոչնչացնելու ապացույցներ կամ օբյեկտիվորեն վտանգ է իրենից ներկայացնում, նա օգտվում է անձնական անձեռնմխելոիությունից և կալանավորման ենթակա չէ: Հանցավոր արարք կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի ու անձի` քրեական հետապնդումից խուսափելու միջև չկա ոչ մի իրական պատճառահետևանքային կապ: Արարքը կատարած լինելու փաստից պատճառականորեն չի բխում, որ անձը դիմելու է փախուստի:

    ОтветитьУдалить